ԻՐԱԿԱՆԱՑՎԵՑ ՇԱՏ ԿԱՐԵՎՈՐ ԴԱՍԸՆԹԱՑ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՑԱՆՑԻ ԵՎ ՑԱՆՑԻ ԱՆԴԱՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՏԵՍԱՆԿՅՈՒՆԻՑ
Եվրոպական միության (European Union in Armenia) կողմից ֆինանսավորվող Կառուցողական երկխոսության հանձնառություն/Commitment to ConstructiveDialogue ծրագրի շրջանակներում իրականացվող Հայկական Կրթական Ցանց Armenian Educational Network-ի զարգացմանն ու հզորացմանն ուղղված ծրագրի ընթացքում իրականացվեց «Ֆոնդահայթայթման ավանդական և այլընտրանքային մեթոդներ. Ֆինանսական պլանի մշակում» թեմայով կարևոր դասընթաց:
Ապրիլի 29-ին իրականացված դասընթացի նպատակն էր Ցանցի անդամ կազմակերպությունների հետ քննարկել ՀԿ ցանցերի ֆինանսական կայունության ամապոհվման առանձնահատկությունները, հստակեցնել պոտենցիալ գործընկերների և դոնոր կազմակերպությունների հետ համագործակցության նախադրյալներն ու եղանակները: Դասընթացի ընթացքում ներկայցվեցին արդյունավետ ֆոնդահայթայթման իրականացման հիմնական եղանակներն ու պրակտիկ գործիքները, իրականացվեց Ցանցի անդամ կազմակերպությունների ռեսուրսների քարտեզագրում, մշակվեց առաջնային գործողությունների պլանը:
Հայկական Կրթական Ցանց Armenian Educational Network-ի, անդամ կազմակերպությունների և իրականացված միջոցառումների վերաբերյալ հավելյալ մանրամասներին կարող եք ծանոթանալ ցանցի պաշտոնական վեբ կայքում՝ հետևյալ հղմամբ.
www.armedunet.com