ԿՐԹՈՒԹՅՈՒՆ-ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՊԻ ԽԹԱՆՈՒՄ․ ՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ ԱՅՑ ՕԳՄԵՆԹԱՐ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

2019թ.-ի ապրիլի 19-ին, Եվրոպական միության (European Union in Armenia) կողմից ֆինանսավորվող Կառուցողական երկխոսության հանձնառություն/Commitment to ConstructiveDialogue ծրագրի շրջանակներում իրականացվող «Սոցիալական գործընկերություն և կրթություն. Համյանքահեն հեռանկարների երիտասարդների համար» ծրագրի ընթացքում Գործընկերություն և ուսուցում ՀԿ-ի աջակցությամբ Գորիս համանյքի 6 դպրոցների թվով 15 աշակերտի համար ճանաչողական այց էր կազմակերպվել AugmentAr CJSC ընկերություն։

Այցը կազմակերպվել է՝ հաշվի առնելով տեղեկատվական տեխնոլոգիաների հանդեպ աշակերտների ցուցաբերած հետաքրքրվածությունը։

Աշակերտներին հյուրընկալել և ընկերության գործունեության մանրամասներին ծանոթացրել է ընկերության տնօրեն Արտուր Խոջաբաղյանը։
Այցին մասնակցել են Գորիսի թիվ 2, թիվ 3, թիվ 5, թիվ 6 հիմնական և Քարահունջի ու Վերիշենի միջնակարգ դպրոցների 8-9-րդ դասարանների աշակերտներ։

Թողնել պատասխան

Close Menu