ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ԵՎ ԿԱՐԻԵՐԻԱՅԻ ՈՒՂՂՈՐԴՄԱՆ ԳՈՐԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆ ԱՐԴԵՆ ՄԱՏՈՒՑՈՒՄ Է ԻՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Եվրոպական միության (European Union in Armenia) կողմից ֆինանսավորվող Կառուցողական երկխոսության հանձնառություն/Commitment to ConstructiveDialogue ծրագրի շրջանակներում իրականացվող «Սոցիալական գործընկերություն և կրթություն. Համյանքահեն հեռանկարների երիտասարդների համար» ծրագրի ընթացքում ստեղծված Մասնագիտական կողմնորոշման և կարիերիայի ուղղորդման Գորիսի համայնքային կենտրոնում ս.թ. ապրիլի 11-ին կազմակարեպվել էր մասնագիտությունների վերաբերյալ ֆիլմերի դիտում-քննարկում:

Մասնագիտական կողմնորոշման և կարիերիայի ուղղորդման Գորիսի համայնքային կենտրոնը դպրոցականների համար կազմակերպել էր մասնագիտությունների վերաբերյալ ֆիլմերի դիտում։
Մասնագիտությունների վերաբերյալ կինոդիտմանը մասնակցել են Գորիսի թիվ 3, թիվ 5 հիմնական, Վերիշենի և Ակների միջնակարգ դպրոցների 8-9-րդ դասարանների աշակերտներ և վերոնշյալ դպրոցների ՄԿԱ գծով փոխտնօրներններ։
Կինոդիտման ընթացքում դպրոցականները ծանոթացել են բժշկի և ծրագրավորողի մասնագիտությունների։ Կինոդիտումն ուղղեկցվել է քննարկումներով, հարց ու պատասխաններով։
Թվով 30 մասնագիտությունների վերաբերյալ ֆիլմերի հղումներն են փոխանցվել դպրոցների ՄԿԱ-ներին իրենց դպրոցներում նմանատիպ քնարկումներ կազամկերպելու նպատակով։

 

Թողնել պատասխան

Close Menu