pasion contactos alava

ԴԱՍԸՆԹԱՑ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ԻՆՉՊԵ՞Ս ԱՇԽԱՏԵԼ ՔՀԿ-ՆԵՐԻ ՀԵՏ ԵՎ ԼՈՒՍԱԲԱՆԵԼ ԿՐԹԱԿԱՆ ՈԼՈՐՏԸ

Այսօր՝ մարտի 29-ին «Գործընկերություն և ուսուցում»│ ԳՈՒՄ ՀԿ / P&T NGO ՀԿ-ի երևանյան գրասենյակում տեղի ունեցավ «Ինչպե՞ աշխատել ՔՀԿ-ների հետ և լուսաբանել կրթական ոլորտը» թեմայով դասընթաց ՀՀ ում գործող տարբեր հեղինակավոր ԶԼՄ-ների ներկայացուցիչների մասնակցությամբ: Դասընթացի նպատակն էր լրագրողների հետ քննարկել ՔՀԿ-ԶԼՄ համագործակցության նախադրյալներն ու եղանակները, ներկայացնել ՔՀԿ դաշտի առանձնահատկությունները:  Դասընթացի ընթացքում լրագրողներին մասնավորապես ներկայացվեց նաև Հայկական կրթական ցանցի առաքելությունը և գործունեության նպատակները, մասնավորապես անդրադարձ կատարվեց նաև ՄԿՈՒ առանձնահատկություններն ու առկա խնդիրները:

http://www.happy-home.waw.pl/3170-dtpl15379-randki-w-ciemno-obsada.html Դասընթացի մասնակից լրագրողների շրջանում կհայտարարվի նաև rencontre en ligne sur pessac լրագրողական մրցույթ՝ խթանելով Հայաստանում կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների և առկա հիմնախնդիրների լուսաբանումը, որակյալ լրագրողական պատմությունների ստեղծումն ու տարածումը, ինչը կնպաստի հասարակության իրազեկման բարձրացմանը կրթության՝ մասնավորապես Մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) ոլորտի հիմնախնդիրների վերաբերյալ:

Մրցույթի 5 անվանակարգերում հաղթած պատմությունների հեղինակներին կշնորհվեն դրամական պարգևներ:

Լրագրողական մրցույթում հաղթողները հնարավորություն կստանան նաև իրենց պատմությունները ոլորտի բոլոր շահագրգիռ կողմերին ներկայացնել 2019թ.-ի մայիսին կայանալիք ՄԿՈՒ համազգային կոնֆերանսի ընթացքում, ինչպես նաև ձևավորել արժեքավոր գործնական կապեր և գործընկերություն ոլորտի փորձագետների հետ:

Հայկական կրթական ցանց զարգացմանն ու հզորացմանն ուղղված ծրագիրը իրականացվում է Եվրոպական միության (European Union in Armenia) կողմից ֆինանսավորվող Կառուցողական երկխոսության հանձնառություն/Commitment to ConstructiveDialogue ծրագրի շրջանակներում:

Հայկական Կրթական Ցանց Armenian Educational Network -ի, անդամ կազմակերպությունների և իրականացված միջոցառումների վերաբերյալ հավելյալ մանրամասներին կարող եք ծանոթանալ ցանցի պաշտոնական վեբ կայքում՝ հետևյալ հղմամբ.
www.armedunet.com

Թողնել պատասխան

Close Menu