ԻՐԱԿԱՆԱՑՎԵՑ ՇԱՏ ԿԱՐԵՎՈՐ ԴԱՍԸՆԹԱՑ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՑԱՆՑԻ ԵՎ ՑԱՆՑԻ ԱՆԴԱՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՐՁՐԱՑՆԵԼՈՒ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ

Եվրոպական միության (European Union in Armenia) կողմից ֆինանսավորվող Կառուցողական երկխոսության հանձնառություն/Commitment to ConstructiveDialogue ծրագրի շրջանակներում իրականացվող Հայկական Կրթական Ցանց Armenian Educational Network-ի զարգացմանն ու հզորացմանն ուղղված ծրագրի ընթացքում իրականացվեց «Մեդիագործիքների կիրառությունը ՔՀԿ դաշտում» թեմայով կարևոր դասընթաց:

Դասընթացի նպատակն էր Ցանցի անդամ կազմակերպությունների հետ քննարկել ՔՀԿ դաշտում շրջանառվող ինֆորմացիայի առանձնահատկությունները, հստակեցնել ՔՀԿ-ԶԼՄ համագործակցության նախադրյալներն ու եղանակները: Դասընթացի ընթացքում քննարկվեցին հայկական սոցիալական մեդիայի առանձնահատկությունները և զարգացման տենդենցները, ինչպես նաև մանրամասնորեն ներկայացվեցին ժամանակակից մեդիայի հետ համագործակցության հիմնական եղանակներն ու պրակտիկ գործիքները:

Հայկական Կրթական Ցանց Armenian Educational Network-ի, անդամ կազմակերպությունների և իրականացված միջոցառումների վերաբերյալ հավելյալ մանրամասներին կարող եք ծանոթանալ ցանցի պաշտոնական վեբ կայքում՝ հետևյալ հղմամբ.
www.armedunet.com

Թողնել պատասխան

Close Menu