ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՑԱՆՑԸ ԸՆԴԼԱՅՎԵՑ ԵՎՍ 10 ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ
Փետրվարի 1-ին Երևանում՝ ԳՈՒՄ ՀԿ-ի գրասենյակում, տեղի է ունեցել Հայկական կրթական ցանցի համակարգող խորհրդի հանդիպում։
Հանդիպումը տեղի է ունեցել Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից կոնսորցիումով իրականացվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում ԳՈՒՄ ՀԿ-ի «Հայկական կրթական ցանցի կարողությունների զարգացում» ենթադրամաշնորհային ծրագրով։ Հանդիպմանը մասնակցել են ցանցի համակարգողի խորհրդի անդամ հինգ կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Հանդիպման նպատակը համակարգող խորհրդին ցանցին անդամակցության դիմում ներկայացրած կազմակերպությունների դիմում-հայտերի քննարկումն ու հաստատումն էր։
Հանդիպումը վարել է ԳՈՒՄ ՀԿ-ի գործադիր տնօրեն Արտաշես Տոռոզյանը։
Ցանցի համակարգող խորհուրդը քննարկեց և հաստատեց ցանցին անդամակցության դիմում ներկայացրած 10 կազմակերպությունների հայտերը։
Այսպիսով, Հայկական կրթական ցանցը համալրվեց ևս 10 կազմակերպություններով։