ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ԱՋԿԱՑՈՒԹՅԱՆ ՄՈԴՈՒԼՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ
Այսօր՝ դեկտեմբերի 21-ին, Սոցիալական գործընկերության Գորիսի և Սիսիանի համայնքային խորհուրդների և խորհուրդներին կից ձևավորված դասընթացավարների խմբերի անդամները ծանոթացան Սոցիալական գործընկերության համայնքային կենտրոնների աջակցության նպատակով փորձագիտական խմբի կողմից մշակված աջկացության մոդուլներին։
Աջակցության մոդուլների ներկայացման հանդիպումը տեղի ունեցավ Գորիսում՝ ԳՈՒՄ ՀԿ-ի գրասենյակում։ Մոդուլները հանդիպման մասնակիցներին ներկայացրեց «Սոցիալական գործընկերություն և կրթություն․ համայնքահեն հնարավորություններ երիտասարդների համար» ծրագրի փորձագետ, Մասնագիտական կողմնորոշման և կարողությունների զարգացման կենտրոնի ղեկավար Հայկուհի Գևորգյանը։
«Սոցիալական գործընկերություն և կրթություն․ համայնքահեն հնարավորություններ երիտասարդների համար» ծրագիր իրականացվում է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից իրականացվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում։
Ծրագրի կոնսորցումի անդամներն են՝ «Գործընկերություն և ուսուցում» /ԳՈՒՄ ՀԿ, «Գլոբալ զարգացումներ» հիմնադրամ /ԳԶՀ, «Սիսիանի Մեծահասակների Կրթության Կենտրոն» հիմնադրամ /ՍՄԿԿ, «Ցկյանս ուսումնառության հայաստանյան լիգա» իրավաբանական անձանց միություն/ՑՈՒՀԼ։