ԴԱՍԸՆԹԱՑ ԴԱՍԸՆԹԱՑԱՎԱՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Դեկտեմբերի 17-ին ԳՈՒՄ ՀԿ-ի գրասենյակում տեղի ունեցավ «Դասընթաց դասընթացավարների համար» թեմայով ներածական դասընթաց:
Դասընթացի նպատակը Սոցիալական գործընկերության համայնքային խորհրդին կից ձևավորված դասընթացավարների թիմի կարողությունների զարգացումն է:
Դասընթացն իրականացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից իրականացվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում ԳՈՒՄ ՀԿ-ի կողմից ղեկավարվող «Սոցիալական գործընկերություն և կրթություն. համայնքահեն հեռանկարներ երիտասարդների համար» կոնսորցիումային ծրագրով:
Ծրագրի կոնսորցիումի անդամ կազմակերպություններն են՝ ԳՈՒՄ ՀԿ, «Գլոբալ զարգացումների հիմնադրամ», «Ցկյանս ռուսումնառության լիգա», «Սիսիանի մեծահասակների կրթության կենտրոն» հիմնադրամ: