«ՖՈՆԴԱՀԱՅԹԱՅԹՄԱՆ ՊԼԱՆԻ ՄՇԱԿՈՒՄ» ԹԵՄԱՅՈՎ ԴԱՍԸՆԹԱՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Նոյեմբերի 28-ին «Սոցիալական գործընկերություն և կրթություն. համայնքահեն հեռանկարներ երիտասարդների համար» ծրագրի շրջանակներում «Սիսիանի մեծահասակների կրթության կենտրոն» հիմնադրամի գրասենյակում տեղի ունեցավ «Ֆոնդահայթայթման պլանի մշակում» թեմայով դասընթաց Սոցիալական գործընկերության համայնքային խորհրդի անդամների համար: Դասընթացին մասնակցում էին խորհրդի 12 անդամներ, ովքեր ներկայացնում են Սիսիան համայնքի ՄԿՈՒ ոլորտի բոլոր հիմնական շահագրգիռ կողմերը՝ ՄԿՈՒ հաստատությունների, ՔՀԿ-ների, ՏԻՄ-երի, զբաղվածության տարածքային կենտրոնի, համայնքում գործող բիզնես կառույցների ներկայացուցիչներ:
Ծրագիրն իրականացվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում։ Ծրագրի կոնսորցումի անդամներն են՝ «Գործընկերություն և ուսուցում» /ԳՈՒՄ ՀԿ, «Գլոբալ զարգացումներ» հիմնադրամ /ԳԶՀ, «Սիսիանի Մեծահասակների Կրթության Կենտրոն» հիմնադրամ /ՍՄԿԿ, «Ցկյանս ուսումնառության հայաստանյան լիգա» իրավաբանական անձանց միություն/ՑՈՒՀԼ։