«ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐ և ՀԻՄՈՒՆՔՆԵՐ» ԹԵՄԱՅՈՎ ԴԱՍԸՆԹԱՑ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Նոյեմբերի 16-ին «Սիսիանի մեծահասակների կրթության կենտրոն» հիմնադրամի գրասենյակում տեղի ունեցավ «Գործընկերության սկզբունքներ և հիմունքներ» թեմայով դասընթաց Սոցիալական գործընկերության համայնքային խորհրդի անդամների համար: Դասընթացին մասնակցում էին խորհրդի կազմում ընդգրկված բոլոր 14 անդամները, ովքեր ներկայացնում են Սիսիան համայնքի ՄԿՈՒ ոլորտի բոլոր հիմնական շահագրգիռ կողմերը՝ զբաղվածության տարածքային կենտրոնի, ՄԿՈՒ հաստատությունների, ՔՀԿ-ների և ՏԻՄ ներկայացուցիչներ, համայնքում գործող բիզնեսների ներկայացուցիչներ:
Դասընթացն իրականացվել է «Սոցիալական գործընկերություն և կրթություն․ համայնքահեն հեռանկարներ երիտասարդների համար» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրն իրականացվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում։ Ծրագրի կոնսորցումի անդամներն են՝ «Գործընկերություն և ուսուցում» /ԳՈՒՄ ՀԿ, «Գլոբալ զարգացումներ» հիմնադրամ /ԳԶՀ, «Սիսիանի Մեծահասակների Կրթության Կենտրոն» հիմնադրամ /ՍՄԿԿ, «Ցկյանս ուսումնառության հայաստանյան լիգա» իրավաբանական անձանց միություն/ՑՈՒՀԼ։

 

 

Թողնել պատասխան

Close Menu