«ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆԱՎՈՐՈՒՄ» ԹԵՄԱՅՈՎ ԴԱՍԸՆԹԱՑ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Նոյեմբերի 9-ին «Սիսիանի մեծահասակների կրթության կենտրոն» հիմնադրամի գրասենյակում տեղի ունեցավ Սոցիալական գործընկերության համայնքային խորհրդի անդամների կարողությունների զարգացման առաջին դասընթացը՝ «Ռազմավարական պլանավորում» թեմայով:

Դասընթացին մասնակցում էին խորհրդի կազմում ընդգրկված 12 անդամներ՝ Սիսիանի զբաղվածության տարածքային կենտրոնի, համայնքապետարանի, Սիսիանի պետական քոլեջի, Սիսիանի ավագ և 4 հիմնական դպրոցների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, համայնքում գործող բիզնեսների ներկայացուցիչներ: Դասընթացն իրականացվել է «Սոցիալական գործընկերություն և կրթություն․ համայնքահեն հեռանկարներ երիտասարդների համար» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրն իրականացվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում։ Ծրագրի կոնսորցումի անդամներն են՝ «Գործընկերություն և ուսուցում» /ԳՈՒՄ ՀԿ, «Գլոբալ զարգացումներ» հիմնադրամ /ԳԶՀ, «Սիսիանի Մեծահասակների Կրթության Կենտրոն» հիմնադրամ /ՍՄԿԿ, «Ցկյանս ուսումնառության հայաստանյան լիգա» իրավաբանական անձանց միություն/ՑՈՒՀԼ։

Թողնել պատասխան

Close Menu