ԿԱՅԱՑԱՎ «ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՑԱՆՑԻ» ԱՌԱՋԻՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԸ
Այսօր՝ հոկտեմբերի 3-ին «Գործընկերություն և ուսուցում»/ԳՈՒՄ ՀԿ-ի Երևանի գրասենյակում կայացավ «Հայկական կրթական ցանցի» առաջին ընդհանուր ժողովը։
«Հայկական կրթական ցանցը» ձևավորվել էր 2018թ. փետրվարին «Գործընկերություն հանուն կրթության առաջընթացի» անվանմամբ, նոր անվանումը ընդունվեց հենց ընդհանուր ժողովի ժամանակ։ Ցանցի հիմնադրի կազմակերպություններն են՝ «Գործընկերություն և ուսուցում» /ԳՈՒՄ ՀԿ, «Գլոբալ զարգացումներ» հիմնադրամ /ԳԶՀ, «Սիսիանի Մեծահասակների Կրթության Կենտրոն» հիմնադրամ /ՍՄԿԿ, «Ցկյանս ուսումնառության հայաստանյան լիգա» իրավաբանական անձանց միություն/ՑՈՒՀԼ։
Ցացին անդամակցելու դիմումներ էին ներկայացրել ևս վեց հեղինակավոր հասարակական կազմակերպություններ ՀՀ տարբեր մարզերից։
Ցանցի ընդհանուր ժողովի նպատակն էր բոլոր անդամ կազմակերպությունների հետ քննարկել և հաստատել ցանցի աշխատանքային կանոնակարգը, ինչպես նաև համագործակցության հուշագրերով ամրագրել նոր կազմակերպությունների անդամակցությունը ցանցին։
Ընդհանուր ժողովին մասնակցում էին ցանցի անդամ 10 կազմակերպությունների ներկայացուցիչներ, ԳՈՒՄ ՀԿ-ի և «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի աշխատակիցներ։
«Հայկական կրթական ցանցի» ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման գործընթացները կազմակերպվում են «Սոցիալական գործընկերություն և կրթություն․ համայնքահեն հեռանկարներ երիտասարդների համար» ծրագրի շրջանակներում, որը իրականացվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում։ Ծրագրի կոնսորցումի անդամներն են՝ «Գործընկերություն և ուսուցում» /ԳՈՒՄ ՀԿ, «Գլոբալ զարգացումներ» հիմնադրամ /ԳԶՀ, «Սիսիանի Մեծահասակների Կրթության Կենտրոն» հիմնադրամ /ՍՄԿԿ, «Ցկյանս ուսումնառության հայաստանյան լիգա» իրավաբանական անձանց միություն/ՑՈՒՀԼ։