«ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՄՈԴԵԼ»-Ի ՆԱԽԱԳԾԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ ԳՈՐԻՍ ԵՎ ՍԻՍԻԱՆ ՀԱՄԱՅՆՔԵՐՈՒՄ
Ս/թ սեպտեմբերի 18-ին և 19-ին «Գործընկերություն և ուսուցում»/ԳՈՒՄ ՀԿ-ն «Սոցիալական գործընկերություն և կրթություն․ համայնքահեն հեռանկարներ երիտասարդների համար» ծրագրի շրջանակներում Սիսիան և Գորիս համայնքներում կիրականացնի «Սոցիալական գործընկերության համայնքային մոդել»-ի նախագծի ներկայացման հանդիպումներ։
Սիսիանում հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 18-ին, ժամը 14։00-ին, Համո Սահյանի անվան քաղաքային մշակույթի կենտրոնում /հասցե՝ ք. Սիսիան, Սիսական 44/Ա/, իսկ Գորիսում՝ սեպտեմբերի 19-ին, ժամը 14։00-ին, Գորիս հյուրանոցում/հասցե Մ․ Խորենացի 53/։
Մոդելի նախագիծն իրենից ներկայացնում է ՀՀ խոշորացված համայնքներում մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում սոցիալական գործընկերության հայեցակարգ, որը մշակվել է ծրագրի փորձագիտական խմբի կողմից։
ԳՈՒՄ ՀԿ-ն ծրագիրն իրականացնում է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից իրականացվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում։
Ծրագրի կոնսորցումի անդամներն են՝ «Գործընկերություն և ուսուցում» /ԳՈՒՄ ՀԿ, «Գլոբալ զարգացումներ» հիմնադրամ /ԳԶՀ, «Սիսիանի Մեծահասակների Կրթության Կենտրոն» հիմնադրամ /ՍՄԿԿ, «Ցկյանս ուսումնառության հայաստանյան լիգա» իրավաբանական անձանց միություն/ՑՈՒՀԼ։
Ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանում մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) և զբաղվածության ոլորտներում քաղաքականության բարելավմանը՝ ՔՀԿ-ների կոալիցիաների պատշաճ մասնակցության ապահովման և սոցիալական գործընկերության դերի բարձրացման միջոցով:
Մոդելի նախագծի ներկայացման հանդիպումներին կմասնակցեն Գորիսի և Սիսիանի համայնքապետարանների աշխատակիցներ, հանրակրթական, Միջին և մասնագիտական ու բարձրագույն ուսումնական հաստատությունների, ՔՀԿ-ների ներկայացուցիչներ, երիտասարդներ, գործատուներ։
Մոդելի նախագիծը նախատեսվում է քննարկել և համաձայնեցնել Գորիսի և Սիսիանի խոշորացված համայնքների հիմնական շահագրգիռ կողմերի հետ, իսկ հետագայում գործարկել ինստիտուցիոնալ հիմքով: